Մտնում ենք մեր պայքարի հաղթանակի և հույսի փուլ․ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին
«Մեր պետության համար օրհասական այս օրերին մենք պարզապես սխալվելու իրավունք չունենք։ Սա նյարդերի պայքար է։ Ամուր նյարդերով, աննահանջ կամքով ճշմարտության և արդարության հետամուտ մարդկանց պայքար է, ովքեր լի են ուրախությամբ և պատվով։ Ով հավատում է այս պայքարի ճշմարտությանը, թող դառնա նրա զինվորը և կատարի պահանջվածը»,- ժողովրդին ուղղված իր կոչում հայտարարեց Բագրատ սրբազանը։
Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 18․30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։
Մանրամասն՝ տեսանյութում։