Եփրեմ Կարապետյանը՝ ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Եփրեմ Կարապետյանը նշանակվել է Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ:
Նշենք, որ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության նպատակներն են՝
1) հակակոռուպցիոն քաղաքականության մշակումն ու իրականացումը.
2) հակակոռուպցիոն ոլորտի գործընթացների, հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացումը.
Վարչության խնդիրներն են՝
1) հակակոռուպցիոն ռազմավարության մշակման և իրականացման ապահովումը,
2) հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը և համակարգումը.
3) հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների և միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ մշտադիտարկման իրականացումը.
4) Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի քարտուղարության աշխատանքների իրականացումը:
Վարչության կանոնադրությունը՝ այստեղ։