Առաջիկա օրերին ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 17-ին, 22-ին՝ երեկոյան ժամերին, 18-21-ին՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 17-ի ցերեկը, 19-21-ին՝ շրջանների զգալի մասում, 18-ին և 22-ին՝ առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։
Սեպտեմբերի 17-ին, 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ին ամբողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։