Երևան, 03.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքնե... Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական... Ձեր հաղթանակները ոգևորիչ են. Անդրեասյանն ընդ... ՀՀ և Տոգոյի ԱԳ նախարարները բազմակողմ հարթակնե... Փակ են լինելու Հանրապետության հրապարակի տրանս... Նիդեռլանդների ԱԳ նախարարության պատվիրակությու... Հայաստան- ԵՄ փոխգործակցության հարցում ակնկալո... Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել... Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց ... Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիք... Մեկ օրում արձանագրվել է 12 պատահար. 19 մարդ ս... Պապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալ... Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկ... Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին դասվում է Բել... Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհվ... Բարձր ենք գնահատում Բեռլինի ներգրավվածություն... Սայաթ-Նովա պողոտայում բախվել են 2 «Mercedes»-... ՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել տո... Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյան-Մակ... Իտալիայում հայտնաբերել են Պիկասոյի՝ նախկինում... Գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Ադրբեջանը բավականին մեծ ծավալի սպառազինությու... Դավթաշենում դեռևս անհայտ հանգամանքներում քաղա... Իրանում վերացրել են թռիչքների սահմանափակումնե... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Շղթայական ավտովթար՝ Արցախի պողոտայում․ կան վի... Տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Շ... Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա Ովքեր են արդարադատության նախարարի թեկնածուներ... ՊԵԿ-ը կանխել է անօրինական ճանապարհով ադամանդա... Աննա Վարդապետյանն ընդունել է Տաջիկստանի գլխավ... Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությու... Հորս հատուկ խցում են տեղավորել. նրան 48 ժամ թ... Ծեծկռտուք՝ քոլեջում. երկու ուսանողի մոտ դանակ... Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի ... Ռուստամ Բադասյանը մտավախություն չունի, որ մի ... ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվն ավելացել ... «Infinity»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իրանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի... Փախուստի դիմած քրեական հեղինակություն «Կոկո»-... Արարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոն... Այսուհետ մարզային նշանակության պրենատալ սքրին... Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի... Թաթոյանը գերմանացի լրագրողներին ներկայացրել է... Կառավարության հերթական նիստը՝ առանց Նիկոլ Փաշ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Մանրամասներ՝ Աղավնաձոր գյուղի խաչմերուկում տե... Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը մեր տարածաշր... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-ի համար Մակունցը պատրաստակամություն է հայտնել աջակցել... «ԿամԱԶ»-ի վարորդը ապօրինի ձեռք բերված փայտանյ... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Եթե չհանես, հալդ կտենաս». Անդրանիկ Քոչարյանը... Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն... Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությ... Բնակարան, 10 մլն դրամ տարեկան եկամուտ. ի՞նչ է... Սամվել Բաբայանը պատրաստվում է 2026-ի ընտրությ... Արցախի ԱԺ նախկին նախագահը դեղին քարտ է ստացել... 36 ժամ գազ չի լինի Արցախցիների հարցով ՍԴ կդիմեն․ «Հրապարակ» Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութ... Հանրապետության հրապարակում ավելի շատ մարդ էր ... Սերժ Սարգսյանի գործով դատավոր Միսակյանի շուրջ... Կապանի ՔՊ ղեկավարն ազատվել է պաշտոնից. նրա նո... Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆ... Ջուր չի լինելու․ հասցեներ Ժիրոնան ՉԼ-ի նոր հակառեկորդ է գրանցել Սիրուշոն կիսվել է նոր տեսանյութով Վիգեն Մեսրոպյանն ազատվել է պաշտոնից Խելահեղ հանդիպում՝ Լայպցիգում․ Յուվենտուսը 10... ԵՄ-ն միակ գործիքը չէ, որն այսօր կիրառվում է Հ... Արեգակի վրա բացառիկ հզոր պայթյուն է գրանցվել․... Գողություն և գողության փորձ՝ սուրճի սարքերից ... ԱՀԿ-ն հայտնում է հերթական համաշխարհային համաճ... ՉԼ. Ռեալը սենսացիոն պարտություն կրեց Լիլից Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Ինժեներական ... Ադրբեջանը պատմություն է հորինում, որպեսզի փաս... Բագրատ Սրբազանը Հանրայինի ուղիղ եթերով դիմեց ... Աննա Հակոբյանը մի շարք հանդիպումներ է ունեցել... Բագրատ Գալստանյանը և Արամ Հովհաննիսյանը վիճեց... Բագրատ Սրբազանը Հանրային հեռուստաընկերության... Բագրատ Սրբազանը շուտով Հանրայինի ուղիղ եթերու... Եկել եմ անձամբ ուղեկցելու ուղիղ եթեր, մեր դռն... Մենք եկել ենք ո՛չ դուռ կոտրելու, ո՛չ պատ քանդ... «Չենք թողնելու, որ ներս մտնեն, օրենք չենք թող... Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում նախագծ... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Կոտայքի մարզում. կան վի... Մենք նրա համակիրներին և համախոհներին գրեթե ամ... Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփոր... Ուղիղ եթերի ժամանակ ասել՝ գնում ես Հանրային ո... Սեպտեմբերից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը հ... Ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունը ... Հարցազրույցների ժամանակն անցել է․ Բագրատ Սրբա... Տաքսիով փաստաբանական գրասենյակ ծանրոց են ուղա... Պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչա... Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում. Արմեն Պետրոս... Դամասկոսին ուղղված իսրայելական ավիահարվածի հե... Բագրատ Սրբազանը երթով շարժվում է դեպի Հանրայի... Աննա Վարդապետյանն ընդունել է Վլադիմիր Զիմինի ...

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել հայտարարություններով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում են երկու վարչապետների հայտարարությունները:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե

«Հարգելի պարոն վարչապետ,

Կրկին ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչներին: Շատ հաճելի է Ձեզ հյուրընկալել, հարգելի պարոն վարչապետ:

Հիշեցնեմ մարտին իմ այցելությունը Հայաստանի Հանրապետություն, երախտագիտությունս եմ հայտնում ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Վրաստանի և Հայաստանի միջև մեր հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամական կապերի վրա, որոնք գոյություն ունեն մեր ժողովուրդների միջև՝ հարյուրամյակների փոխադարձ հարգանքի հիման վրա: Եվ ես շատ ուրախ եմ, որ այս ամենի արդյունքում ռազմավարական գործընկերություն է հաստատվել քաղաքական տեսանկյունից, որը կաջակցի մեր հարաբերությունների հետագա խորացմանը: Շատ ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր դերակատարում է ունեցել և գործնական արդյունքների բերել:

Երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը` վարչապետին, իր այն որոշման համար, որով աջակցություն ցուցաբերվեց ՄԱԿ-ի բանաձևին՝ կապված ներքին տեղահանված անձանց և փախստականների` Աբխազիայի և Ցխինվալի շրջաններ վերադարձի հետ: Այդ որոշումը կնպաստի մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Ես նաև երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը՝ աջակցելու մեր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մեր հարաբերությունները շատ դինամիկ են, բարձրաստիճան այցերը հաճախակի են, և մենք պարտավոր ենք այս շարժը մեր հարաբերություններում պահպանել: Մենք զրուցեցինք բոլոր ուղղություններով մեր հարաբերությունների խորացման մասին՝ քաղաքական, տնտեսական, կրթական և այլ բնագավառներում: Այս ոլորտները մեզ համար հավասարապես առաջնահերթ են:

Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը: Կընդգծեի, որ մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են: Վրաստանը ողջունում է դրական ընթացքն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ, և պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ ապահովելու կայունությունը տարածաշրջանում՝ բնականաբար, մեր ուժերի ներածի չափով:

Եվ վերջում, կրկին ցանկանում եմ գոհունակություն հայտնել մեր այսօրվա հանդիպումների համար: Մենք շատ հետաքրքիր զրույցներ ենք ունեցել, հնարավորություն ունեցանք տեսակետներ փոխանակել Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների, այն գործընթացների մասին, որոնք տարածաշրջանում են ընթանում:

Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ, Վրաստան այցելելու համար և շնորհակալություն Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը Ձեր ներդրման համար:

Շնորհակալություն»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

«Մեծարգո վարչապետ Կոբախիձե,

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների հարգելի անդամներ,

Հարգելի ներկաներ,

Ուրախ եմ հերթական անգամ եղբայրական Վրաստան այցի առիթով։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերված ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։

Վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նկատելի է լուրջ ակտիվություն, որի շնորհիվ մեզ հաջողվել է նաև ընդլայնել բոլոր բնագավառներում մեր երկրների միջև ծավալված բազմաբովանդակ փոխգործակցությունը: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ այս տարվա հունվարին Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը հասցվեց ռազմավարական գործընկերության մակարդակի: Այդպիսով, մեզ հաջողվել է մշակել արդյունավետ և պարբերական շփումների կենսունակ մի մեխանիզմ, որը հիմնված է փոխադարձ շահերի, մեր երկրների բարեկամ ժողովուրդների որդեգրած սկզբունքների և ժողովրդավարական արժեքների վրա։

Առանձնահատուկ պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Այս փաստը համարում եմ Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը: Մեր երկրների միջև առկա համագործակցությունը մեր պատկերացումների գործնական արտացոլումն է, թե ինչպիսին պետք է լինեն տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա:

Հարգելի գործընկերներ,

Այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը և կայունության ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Պետք է նշեմ, որ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեզ հաջողվել է արձանագրել որոշակի առաջընթաց: Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման հետագա գործընթացում առաջնորդվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներով, ինչը նշանակում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է ընկած լինեն Խորհրդային Միության խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները: Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ քննարկեցինք և ունենք ընդհանուր ըմբռնում, որը կարծում եմ՝ շատ կարևոր է:

Կարծում եմ՝ տեղյակ եք, որ շուրջ երկու տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առավելապես համաձայնեցնել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի տեքստը՝ մոտավորապես 80 տոկոսը: Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա և մինչ այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ:

Տարածաշրջանի կայունության և տնտեսական զարգացման համար առանցքային կարևորություն ունի տնտեսական բոլոր ենթակառուցվածքների և կապուղիների ապաշրջափակումն ու լիարժեք գործարկումը, որը համարում ենք մեր Կառավարության առաջնահերթություններից մեկը: Այս հարցում մեր պատկերացումները լավագույնս արտացոլված են Հայաստանի Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը, ի դեպ, առաջին անգամ միջազգային մեր գործընկերների դատին եմ հանձնել հենց Թբիլիսիում տեղի ունեցած համաժողովի ընթացքում:

Հարգելի պարոն վարչապետ,

Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Համոզված եմ նաև, որ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան, Իրանը: Ահա այս է պատճառը, որ չնայած բոլոր բարդություններին, մեր Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ, և մենք բարձր ենք գնահատում նաև Վրաստանի Կառավարության ջանքերը՝ իր ներդրումն ունենալ և իր վարած քաղաքականություններով նույնպես նպաստել տարածաշրջանում և միջազգային կայունության և խաղաղության հաստատմանը:

Շնորհակալություն»:

Այս թեմայով

Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքնե... Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական... Ձեր հաղթանակները ոգևորիչ են. Անդրեասյանն ընդ... ՀՀ և Տոգոյի ԱԳ նախարարները բազմակողմ հարթակնե... Փակ են լինելու Հանրապետության հրապարակի տրանս... Նիդեռլանդների ԱԳ նախարարության պատվիրակությու... Հայաստան- ԵՄ փոխգործակցության հարցում ակնկալո... Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել... Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց ... Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիք... Մեկ օրում արձանագրվել է 12 պատահար. 19 մարդ ս... Պապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալ... Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկ... Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին դասվում է Բել... Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհվ... Բարձր ենք գնահատում Բեռլինի ներգրավվածություն... Սայաթ-Նովա պողոտայում բախվել են 2 «Mercedes»-... ՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել տո... Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյան-Մակ... Իտալիայում հայտնաբերել են Պիկասոյի՝ նախկինում... Գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Ադրբեջանը բավականին մեծ ծավալի սպառազինությու... Դավթաշենում դեռևս անհայտ հանգամանքներում քաղա... Իրանում վերացրել են թռիչքների սահմանափակումնե... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Շղթայական ավտովթար՝ Արցախի պողոտայում․ կան վի... Տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Շ... Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա Ովքեր են արդարադատության նախարարի թեկնածուներ... ՊԵԿ-ը կանխել է անօրինական ճանապարհով ադամանդա... Աննա Վարդապետյանն ընդունել է Տաջիկստանի գլխավ... Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությու... Հորս հատուկ խցում են տեղավորել. նրան 48 ժամ թ... Ծեծկռտուք՝ քոլեջում. երկու ուսանողի մոտ դանակ... Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի ... Ռուստամ Բադասյանը մտավախություն չունի, որ մի ... ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվն ավելացել ... «Infinity»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իրանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի... Փախուստի դիմած քրեական հեղինակություն «Կոկո»-... Արարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոն... Այսուհետ մարզային նշանակության պրենատալ սքրին... Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի... Թաթոյանը գերմանացի լրագրողներին ներկայացրել է... Կառավարության հերթական նիստը՝ առանց Նիկոլ Փաշ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Մանրամասներ՝ Աղավնաձոր գյուղի խաչմերուկում տե... Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը մեր տարածաշր... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-ի համար Մակունցը պատրաստակամություն է հայտնել աջակցել... «ԿամԱԶ»-ի վարորդը ապօրինի ձեռք բերված փայտանյ... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Եթե չհանես, հալդ կտենաս». Անդրանիկ Քոչարյանը... Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն... Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությ... Բնակարան, 10 մլն դրամ տարեկան եկամուտ. ի՞նչ է... Սամվել Բաբայանը պատրաստվում է 2026-ի ընտրությ... Արցախի ԱԺ նախկին նախագահը դեղին քարտ է ստացել... 36 ժամ գազ չի լինի Արցախցիների հարցով ՍԴ կդիմեն․ «Հրապարակ» Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութ... Հանրապետության հրապարակում ավելի շատ մարդ էր ... Սերժ Սարգսյանի գործով դատավոր Միսակյանի շուրջ... Կապանի ՔՊ ղեկավարն ազատվել է պաշտոնից. նրա նո... Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆ... Ջուր չի լինելու․ հասցեներ Ժիրոնան ՉԼ-ի նոր հակառեկորդ է գրանցել Սիրուշոն կիսվել է նոր տեսանյութով Վիգեն Մեսրոպյանն ազատվել է պաշտոնից Խելահեղ հանդիպում՝ Լայպցիգում․ Յուվենտուսը 10... ԵՄ-ն միակ գործիքը չէ, որն այսօր կիրառվում է Հ... Արեգակի վրա բացառիկ հզոր պայթյուն է գրանցվել․... Գողություն և գողության փորձ՝ սուրճի սարքերից ... ԱՀԿ-ն հայտնում է հերթական համաշխարհային համաճ... ՉԼ. Ռեալը սենսացիոն պարտություն կրեց Լիլից Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Ինժեներական ... Ադրբեջանը պատմություն է հորինում, որպեսզի փաս... Բագրատ Սրբազանը Հանրայինի ուղիղ եթերով դիմեց ... Աննա Հակոբյանը մի շարք հանդիպումներ է ունեցել... Բագրատ Գալստանյանը և Արամ Հովհաննիսյանը վիճեց... Բագրատ Սրբազանը Հանրային հեռուստաընկերության... Բագրատ Սրբազանը շուտով Հանրայինի ուղիղ եթերու... Եկել եմ անձամբ ուղեկցելու ուղիղ եթեր, մեր դռն... Մենք եկել ենք ո՛չ դուռ կոտրելու, ո՛չ պատ քանդ... «Չենք թողնելու, որ ներս մտնեն, օրենք չենք թող... Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում նախագծ... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Կոտայքի մարզում. կան վի... Մենք նրա համակիրներին և համախոհներին գրեթե ամ... Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփոր... Ուղիղ եթերի ժամանակ ասել՝ գնում ես Հանրային ո... Սեպտեմբերից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը հ... Ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունը ... Հարցազրույցների ժամանակն անցել է․ Բագրատ Սրբա... Տաքսիով փաստաբանական գրասենյակ ծանրոց են ուղա... Պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչա... Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում. Արմեն Պետրոս... Դամասկոսին ուղղված իսրայելական ավիահարվածի հե... Բագրատ Սրբազանը երթով շարժվում է դեպի Հանրայի... Աննա Վարդապետյանն ընդունել է Վլադիմիր Զիմինի ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan