«Temu»-ից տվյալների արտահոսք է եղել, այդ թվում՝ հայկական
«Temu» առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը` անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտարարություն է տարածել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Գործակալությունը հրապարակել է «CyberHub»-ի անվտանգության ինժեներ Լևոն Իսաջանյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա ահազանգում է` «Temu» հարթակից 87 մլն հաճախորդի տվյալների արտահոսք է եղել (UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB), այդ թվում` ՀՀ-ից։
Խնդրի մասին ահազանգել է նաև ծրագրավորող, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանը՝ նշելով. «Temu օնլայն խանութից օգտվողներ ջան գրառումս ձեզ համար է
Օրերս Temu-ից անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել որի արդյունքում տասնյակ հազարավոր օգտատերերի տվյալներ հայտնվել են տարբեր մարդկանց ձեռքում։ Էդ մարդիկ այդ անձնական տվյալները կարող են օգտագործել այնպես՝ ինչպես որ կցանկանան, այդ իսկ պատճառով էլ արեք հետևյալ քայլերը
1․ Փոխեք Temu-ի ձեր գաղտնաբառը
2․ Եթե ձեր Email-ի ու Temu-ի գաղտնաբառը նույնն է, ապա Email-ինն էլ փոխեք ու դրեք այլ բան
3․ Եթե կցած բանկային քարտ ունեք ապա ժամանակավորապես անջատեք կայքից
4․ Քարտի վրա փորձնական մի քիչ գումար քցեք և սպասեք, եթե գումարը կորի կամ ձեր փոխարեն առևտուր փորձեն անել, ապա դիմեք ձեր քարտը սպասարկող բանկ թող սառեցնեն ու նոր քարտ տան
5․ Պատրաստ եղեք որ գուցե ձեր անունից պատվերներ անեն ու ձեր պրոֆիլի վրա պարտք գոյացնեն, նման դեպքում կապվեք Temu-ի support-ի հետ»։