Խոր վիրապի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն և շուրջ 45 երեխա տեղափոխող ավտոբուսը
Սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Վեդի խոշորացված համայնքի Խոր վիրապի խաչմերուկում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Կարեն Պետրոսյանի վարած «Setra» մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ 38-ամյա Հակոբ Պետրոսյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Պետրոսյանի ուղևոր՝ Հոլանդիայի քաղաքացի 55-ամյա Ջուլիետա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսում եղել են մոտ 45 անչափահասներ, բարեբախտաբար, նրանք չեն տուժել։