Թուրքիայում «օրենքով գող» հռչակված անձին Ռուսաստանում դատապարտել են 15 տարվա ազատազրկման
Մոսկվայի քաղաքային դատարանը «օրենքով գող» Դավիթ Չաչիբային դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։
52-ամյա Չաչիբային «օրենքով գող» են հռչակել Թուրքիայում՝ 2014 թվականին։ Չաչիբան իր քրեական ազդեցության գոտիներն է դարձրել Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաև Մոսկվայի, Սմոլենսկի, Ուլյանովսկի և Լենինգրադի շրջաններում գտնվող քրեակատարողական հիմնարկները, որտեղ նրա կողմից նշանակված անձինք կատարել են նրա տարբեր հանձնարարությունները։
Բացի այդ, Չաչիբայի գլխավորած հանցավոր խումբը 2020 թվականին, հետագայում տուժած ճանաչված անձի և նրա ընտանիքի կյանքին սպառնացող վտանգներ ստեղծելով, մեծ գումարների շորթմամբ է զբաղվել։ Հանցավոր խմբի անդամներից մեկը ձերբակալվել է, Չաչիբայի նկատմամբ էլ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Նա հայտնաբերվել է Եգիպտոսում, 2022 թվականին արտահանձնվել Ռուսաստան, կալանավորվել, որտեղ էլ խոստովանել է, որ քրեական աստիճանի բարձրագույն կարգավիճակ ունի։
Այս ընթացքում Մոսկվայի դատարանը, քննելով Չաչիբայի գործը, այսօր նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։