Հունգարիան կարող է աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու գործընթացին․ Սիյարտո
Հունգարիան այն կարգավիճակում է, որ կարող է հաղորդակցվել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա՝ հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց հետո մենք առևտրի ռեկորդ ենք գրանցել, հաստատել ենք ուղիղ չվերթ, տեղահանված ընտանիքներից ընդհանուր առմամբ հազար երեխա ենք ընդունել մեր երկրում՝ անցկացնելու ամառային արձակուրդը, հավելյալ 800 հազար եվրո ենք տրամադրել կարիքի մեջ գտնվող ընտանիքներին։ Մենք նաև նախատեսում ենք սկսել համագործակցություն էներգետիկ ոլորտում, բացել դեսպանություններ»,- ասել է Սիյարտոն։
Նա հավել է, որ Ադրբեջանի հետ էլ Հունգարիան ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ։ Սիյարտոյի խոսքով՝ դա իր երկրին հնարավորություն է տալիս՝ աջակցելու խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու գործընթացին։ Նա նշել է, որ Բուդապեշտը կարող է բանակցությունների հարթակ լինել երկու երկրի համար։