Լարված իրավիճակ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին. քաղաքացիներ են բերման ենթարկվել
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին լարված իրավիճակ է։ Քաղաքացիները փակել են ճանապարհը։
Նրանք բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:
Ոստիկաններն ուժով փորձում են հեռացնել մայրուղին փակած ավտոմեքենաներից մեկը։ Նաև քաշքշելով բերման են ենթարկել ճանապարհը փակած քասախցիներին։