Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները աճում են: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի թեթև նավթի սեպտեմբերյան մատակարարումների թիվը աճել է 0.38 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 47.55 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները հոկտեմբերի դրվածքով բարձրացել են 0.31 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 51.82 դոլար: