Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ նա գնացել է Կիրանց
Պահեստազորի գնդապետ, Ոսկեպարի բնակիչ Միհրան Մախսուդյանը քիչ առաջ դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից գնացել Կիրանց։
Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Տավուշում ոստիկանական գործողություններից հետո, գնդապետ Միհրան Մախսուդյանին գլխի հատվածում ստացած ուժգին հարվածներից հետո՝ ուղեղի ցնցումով տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց: