Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիրավորի ինքնությունը
Ականի պայթյունից վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող Գ. Մարդանյանն է (ծնվ. 1980թ.), հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը:
Հիշեցնենք, որ այսօր ուղիղ եթերի ժամանակ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ոչ պաշտոնական տեղեկություններով ականազերծում իրականացնողներից մեկն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է։
«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»,–«Sputnik Արմենիա»–ին լուրը հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։