Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքի առևտրային (NYMEX) բորսայում «WTI» տեսակի թեթև նավթի սեպտեմբերյան մատակարարումները նվազել են 0,32%՝ կազմելով բարելի դիմաց 49,42 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները հոկտեմբերի դրվածքով ընկել են 0,36%՝ կազմելով բարելի դիմաց 52,23 դոլար: