Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի սեպտեմբերյան մատակարարումները նվազել են 0.06 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 49.53 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները հոկտեմբերի դրվածքով ընկել են 0.02 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 52.69: