Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի թեթև նավթի սեպտեմբերյան մատակարարումների թիվը նվազել է 0.93 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 48.14 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները հոկտեմբերի դրվածքով ընկել են 0.92 դոլար՝ կազմելով բարելի դիմաց 51.42 դոլար: