Մյունխենում կմասնակցեմ անվտանգային ամենամյա համաժողովին․ Փաշինյան (տեսանյութ)
Մյունխենում կմասնակցեմ անվտանգային ամենամյա համաժողովին: Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ը աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն:
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: