Շտապում եք, պարոնայք. Սլոթը կմասնակցի՞ առաջիկա խաղին, թե ոչ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը կարող է մասնակցել «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղին, չնայած նրան, որ «Էվերթոնի» հետ հանդիպման ժամանակ կարմիր քարտ է ստացել։
Աղբյուրի տեղեկություններով՝ ԱՊԼ-ն սխալ է գործել՝ հայտարարելով մասնագետի երկու խաղով որակազրկման մասին։ Ֆուտբոլային ասոցիացիան դեռ պետք է ուսումնասիրի մրցավարի հաշվետվությունը և որոշի, թե ինչ քայլեր ձեռնարկել։ Նրանք ունեն երեք աշխատանքային օր՝ որոշելու, թե արդյոք պետք է Սլոտին մեղադրանք առաջադրել։ Ներկայումս նրան արգելված չէ դաշտ դուրս գալ փետրվարի 16-ին։
Ավելի վաղ ԱՊԼ-ն հեռացրել էր այն հաղորդագրությունը, որ մարզիչը որակազրկվել է երկու խաղով՝ վիրավորական, անհարգալից կամ անպարկեշտ արտահայտություններ օգտագործելու համար։