Պակիստանն իմ երկրորդ տունն է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Իսլամաբադ և հայտարարել, որ Պակիստանն իր երկրորդ տունն է համարում և ուրախ է այցելել այն երկիր, որի հետ Թուրքիան հին ու անխզելի եղբայրական հարաբերություններ ունի։
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ նախագահ Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության 24 համաձայնագիր։
Կողմերը ստորագրել են նաև համատեղ հռչակագիր ռազմավարական գործընկերության խորացման, դիվերսիֆիկացման և ինստիտուցիոնալացման վերաբերյալ։