Ուջան գյուղում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Mercedes»-ը․ վիրավոր կա

Փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen Golf» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։