Մադրիդի Ռեալը պատրաստվում է ԱՊԼ-ի աստղի տեղափոխությանը

Մադրիդի «Ռեալը» որոշել է արագացրել է «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագիր կնքելու գործընթացը։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Տրենտն արդեն տեղեկացրել է «Լիվերպուլի» ղեկավարությանը գործող պայմանագրի ժամկետը չերկարաձգելու իր որոշման մասին: 26-ամյա խաղացողը Մադրիդի «Ռեալ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։
Միաժամանակ, մադրիդյան ակումբը պետք է զգալի գումար վճարի խաղացողին՝ որպես բոնուս։
Ընթացիկ մրցաշրջանում Առնոլդը մերսիսայդյան ակումբի կազմում մասնակցել է 32 հանդիպման` դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։