Տարեցների հանդեպ հոգատարությունը մեր քաղաքականության անբաժանելի մասն է․ Տիգրան Ավինյան
![](/timthumb.php?src=disc/14-02-25/43a745235812d8bb6a8f1a8329ac70a0.jpg&w=450)
Երևանի ավագանու որոշմամբ՝ մեր քաղաքում հաշվառված բոլոր 100 տարին լրացած տարեցները ստանում են 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ողջ կյանքի աշխատանքի, նվիրվածության և մեր հասարակության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր այցելեցինք Նունիկ տատիկին, ով տարիներ շարունակ եղել է ուսուցչուհի և իր կյանքի մեծ մասը նվիրել է երեխաների կրթությանը։ Նա ունի 4 երեխա, 11 թոռ և 16 ծոռ, որոնք նրա ամենամեծ հպարտությունն են։ Այնուհետև այցելեցինք նաև Սիսանբար տատիկին, ով իր կյանքը նվիրել է մարդկանց առողջությանը՝ աշխատելով բուժքույր։ Այսօր նա շրջապատված է իր սիրելի մեծ ընտանիքով՝ 3 երեխաներով, 6 թոռներով և 8 ծոռներով։ Տարեցների հանդեպ հոգատարությունը մեր քաղաքականության անբաժանելի մասն է, և մենք շարունակելու ենք քայլեր ձեռնարկել նրանց բարօրության համար»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։