Ջուր չի լինելու․ հասցեներ
![](/timthumb.php?src=disc/11-02-25/8eae0213b9a627a52b235890a5fb6405.jpg&w=450)
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 10-ին ժամը 13:30-ից մինչև փետրվարի 11-ը 13:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի, Արտիմետ գյուղի ջրամատակարարումը: Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 10-ին ժամը 10:00-ից մինչև փետրվարի 11-ը 10:00-ն կդադարեցվի Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Նշավան, Բյուրավան, Մրգավան գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: