Ադրբեջանն արգելել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր

Ադրբեջանն արգելել է Պետդումայի մեկ այլ պատգամավոր, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր՝ հայտարարելով պերսոնա նոն գրատա։Այս մասին գրում է РБК-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ի պատասխան Բաքվում Ռուսաստանի տան գործունեությունը դադարեցնելու մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի նոտայի, Վալուևն առաջարկել է փակել ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները Ռուսաստանում, սահմանափակել ադրբեջանցիների բիզնեսը և այլ միջոցներ ձեռնարկել։
Սա ՌԴ Պետդումայի պատգամավորներին անցանկալի անձանց ցուցակում ընդգրկելու առաջին դեպքը չէ։
Ավելի վաղ այս ցուցակում ընդգրկվել էին Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը և ընտանիքի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիտալի Միլոնովը։