Ես էլ Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ի՞նչ անենք՝ ստորագրահավաք սկսե՞նք. Գառնիկ Դանիելյան

Ես էլ Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք` նախաձեռնությու՞ն, ստորագրահավա՞ք, այսօր ԱԺ-ում ԵՄ-ին անդամակցելու օրինագծի քննարկման ժամանակ, դիմելով Արտակ Զեյնալյանին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Պարոն Զեյնալյան, ասում եք սա ժողովրդի նախաձեռնությունն է, «Հայաքվե»-ն ժողովրդի կամքը չէ՞ր, կամ տիկին Թովմասյանի կազմակերպած ստորագրահավաքը՝ արցախցիներին օժանդակելու հետ կապված, ժողովրդինը չէ՞ր, պետք չէ այստեղ կանգնել ասել ժողովրդի պահանջն է»:
Դանիելյանը նշեց, որ շատ հարցեր կան տնտեսության հետ կապված, Եվրոպա շատ քիչ քանակությամբ ապրանք ենք արտահանում։ Պարզ է չէ, որ չենք կարող համ այստեղ լիենք, համ այնտեղ:
«Մեր ապրանքաշրջանառությունը 10 մլրդից ավելի է, կարող է տնտեսությունը փլուզվել: Մենք խնդիր ունենք լուծելու, տնային աշխատանք ունենք անելու»:
Դանիելյանն անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ Զեյնալյանի դրական կարծիքին՝ նշեց․ «Մարդու իրավունքներից եք խոսում, Հայաստանում ՄԻՊ-ը սպառնացել է ԱԺ պատգամավորին, որ քրեական գործ կհարուցվի իր դեմ, հիմա այս ամեն ինչին չեք ուզում անդրադառնալ, տնտեսությանը չեք ուզում անդրադառնալ, բայց ուզում ենք գնալ Եվրոպա:
Ես էլ, ի դեպ, Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, եկեք ստորագրահավաք անենք, նախաձեռնություն սկսենք»,- ընդդիմադիր պատգամավորը: