Երևանում հրդեհ է բռնկվել շինանյութի պահեստում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 70/23 հասցեում գտվող «Նոր Գինդ» պահեստի տարածքում կրակ և ծուխ է նկատվում, հայտնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստամասերում՝ պահեստի մոտ 120 քմ հատվածում և բակի 150 քմ տարածքում, ինչպես նաև կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայում և «Նոր Գինդ» ՍՊԸ շինանյութի պահեստի 1-ին և 2-րդ հարկերի հատվածում:
Ըստ նախնակա տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Թե ինչն է եղել առաջացած կրակի պատճառը, պարզվում է: