«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

Մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը։
Մինչ նիստի մեկնարկը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։
Ավտովթարի հետևանքով մահացած Մհեր Սահակյանի մանդատը տրվեց Արմինե Խերանյանին, ով երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը։