Փաշինյանը ներկա է գտնվել Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
![](/timthumb.php?src=disc/11-02-25/d634d6681275608bb015abf1dc8e068f.jpg&w=450)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների պատվին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ընթրիքի շրջանակում վարչապետը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ։