Ադրբեջանի ախորժակը զսպելու միակ միջոցը մեր իրավունքների պաշտպանությունն է. Մարուքյան
![](/timthumb.php?src=disc/11-02-25/60bb790c684a49d2ed04af044d97a764.jpg&w=450)
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․
«Իշխանափոխությունից անմիջապես հետո, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի հիման վրա, Հայաստանը պետք է հայց ներկայացնի ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության Միջազգային դատարան: Ադրբեջանի ախորժակը զսպելու միակ արդյունավետ միջոցը մեր իրավունքների պաշտպանությունն ու առաջմղումն է:
Հանձնվելն ու զիջումները չեն զսպում Ադրբեջանի ախորժակը, այլ միայն վտանգում են Հայաստանի պետականության գոյությունն այս տարածաշրջանում»: