Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
![](/timthumb.php?src=disc/10-02-25/a6756411bfcf553ca0670b279c7b8265.jpg&w=450)
Փետրվարի 10-ին՝ ժամը 17:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից։
Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը:
Փրկարարները հոգեբանի հետ համատեղ կանխել են ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: