Փետրվարի 3-9-ը մետրոպոլիտենը սպասարկել է 425.804 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Շաբաթվա ուղևորահոսք
Փետրվարի 3-9-ը մետրոպոլիտենը սպասարկել է 425.804 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝
685՝ երեքվագոնանի,
1201՝ երկուվագոնանի,
1024՝ մեկվագոնանի։
Կատարողականը՝ 100․8%։
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են նաև, որ բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։
Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։