Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը»

Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը». այս մասին նա գրել է X-ի իր էջում։
«Այո, փակեք դրանք: Եվրոպան այժմ ազատ է (բացառությամբ խեղդող բյուրոկրատիայի): Նրանց այլևս ոչ ոք չի լսում: Նրանք պարզապես խենթ արմատական ձախեր են, որոնք խոսում են իրենց հետ՝ այրելով տարեկան 1 միլիարդ դոլար ամերիկյան հարկերը»,- գրել է նա։