Երևան, 21.Մարտ.2025, 00:00 |
Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 19:30-ի դրո... Իրապես մեծատառով մարդ, սա մեզ համար մեծ կորու... Այսպիսի պաշտոնյաները իրենց աթոռներին են, դեռ ... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է. ա... ՔՊ-ից պահանջում ենք գնահատական տալ Անդրանիկ Ք... Նրա հոգին գնաց այնտեղ, որտեղ գեղեցկությունն ո... Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում բռնկվ... Այսօր բովանդակալից հանդիպում եմ ունեցել Անդեր... Դեղտրիկյանի նման արտիստին պետք է հուղարկավորե... Դեղտրիկյանը կարգին հայ ու լավ արտիստ էր․ հայ ... Խոշոր հրդեհ՝ հայտնի տեխսպասարկման կետերից մեկ... «Հայաստան» խմբակցությունն իր երախտագիտություն... ՀՀ ֆինանսների նախարարը և «Հայաստանի մանուկներ... Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատար... Գուգարքի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տ... Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հա... Հրդեհ` Նորապատ գյուղում Ռուբեն Վարդանյանին խոշտանգելու մասին լրագրողի... Գերիների հարցով այսօր հաջողություն չունենք, խ... Երևանը միանում է «Երկրի ժամը» համաշխարհային բ... Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ադրբեջանու... Ռազմարդյունաբերության բյուջեով ՊՆ կողմից արվո... Տուգանքները վճարելիս Հայաստանում ավելի քան 40... «Այս պահին կոնկրետ որևէ այլ որոշում չունենք».... Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզ... Հրդեհ` Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկու... Պետք է համատեղ ուժերով խորացնենք ԵՄ-Հայաստան ... Աղմուկը՝ թույլատրելի մակարդակի գերազանցմամբ, ... 59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գ... Երևանում բախվել են BMW-ն ու «Մերսեդես»-ը. վեր... Վարչապետն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը... Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրի... Թմրանյութ իրացնողների խմբերի բացահայտման առու... Լոզունգներով մեզ չեն կարող հաղթել, սաղին կհաղ... Հարցազրույց եմ տվել Հանրային հեռուստատեսությա... ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Signal մեսենջերի վրա հարձակում է ... Անմիջապես արձագանքել եմ, ապավինում եմ ՔԿ-ին. ... Սպասվում են տեղումներ Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգր... Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթաց... Տեղի են ունենում ծառայողական քննություններ. ն... 2024-ին գրանցված հանցագործությունները նվազել ... Ալեն Սիմոնյանը Քենեթ Ֆորսլունդին մանրամասներ ... Դեսպան Գևորգյանն Ուրուգվայի փոխնախագահին է նե... Կուտակումների, զորքում տեղաշարժերի մասին լուր... Ե՞րբ է սպասվում ծիրանենու ծաղկումն Արարատյան ... Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով չվերթե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանում «Արմ Սվիթ» ՍՊԸ-ի պետի մոտ հայտնաբերվ... Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ կրթության ն... Երևանում «BMW»-ն բախվել է թունելի պատին. կա վ... Ինչի՞ եք փակ մասին անցնում, Արծրուն Հովհաննիս... Հեռախոսները հավաքեք, մենակ մնա նախարարինը, կա... 13 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվե... Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվի մոտակ... Հանգիստ, վերջանա նիստը, կխոսեմ. Սուրեն Պապիկյ... Հայաստանը դարձավ Ներքին բժշկության եվրոպական ... Կրքերը թեժացան ԱԺ-ում. «Լրագրողից ներողությու... Մի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սար... Սպիտակ քաղաքի ցուցանակի մոտակայքում Mitsubish... Ովքեր և ինչպես կարող են օգտվել շրջանառության ... ՀՀ վարչապետը Նավրոզի առիթով շնորհավորական ուղ... ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանայ... Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվա... ՆԳՆ-ն հերքում է վրացական համարանիշների զանգվա... Արտաշատի մանկապատանեկան համալիր մարզադպրոցը հ... Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանութ... Երթևեկության կազմակերպման փոփոխություն Իսահակ... Աստղագուշակ՝ մարտի 21-ի համար Ձյան ծածկի բարձրությունը Լոռու մարզում տատանվ... Անահիտ Մանասյանը կարևորել է կենսաբժշկության ո... Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակվո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Սոցապնախարա՞ր, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու. «Հ... Ի՞նչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում... Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանե... Ալեսանդրո Ջիլիո Վինյային ներկայացրինք խաղաղու... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը ... Ինչո՞վ են տարբերվում Վարդանիկն ու ՔՊ-ն. «Իրավ... Լոռու մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաննե... Երկրաշարժ՝ Սպիտակի մոտ. ուժգնությունը կազմել ... ՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ... Անդրանիկ Քոչարյանը ձախողել է երկու հանձնաժողո... Լույս չի լինի. հասցեներ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում թատրոններ... Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի թմրանյու... ԱՄՆ պետդեպն անդրադարձել է Իմամօղլուի ձերբակալ... 100 նոր հաստիք ՔԿԾ-ում. կալանավորվածների և դա... ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է ... Գոլային պահերի իրացումը մեզ վստահություն տվեց... Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատ... Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են իրեղ... Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ վիրավորը ՀՀ... Հայաստանը պատասխանել է ամերիկյան ռազմական տեխ... Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատան... Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը եզրափակչում է. Ա... Գերմանիան 13 տարի անց վերաբացել է Սիրիայում դ... Ավտովթար՝ Շիրակի մարզում․ 3 վիրավորներից մեկը...

Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են. Փաշինյանի հոդվածը

Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա և հետևաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի: 

Եթե ավելի կարճ և ավելի պարզ վերարտադրենք ադրբեջանական քարոզչության այս թեզերը, ամեն ինչ հանգում է հետևյալին. Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետևաբար ավելի լավ է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որպես կանխարգելիչ միջոցառում: 

Քարոզչական այս թեզերի ծագումնաբանության երկու տարբերակ կա. կամ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կամ ինքը հարձակվելու մտադրություն ունի և փորձում է դա իրագործելու հիմքեր ձևավորել: Երկու դեպքում էլ բազային դրույթը Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին Ադրբեջանի պնդումն է:  

Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա

Ցանկացած անաչառ դիտորդ կարող է փաստել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս հարցում տարընթերցման ոչ մի տեղ չի թողել: Բազմիցս հայտարարել եմ, և հիմա էլ հարկ եմ համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռքբերված ռազմավարական պայմանավորվածությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: 

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքով, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայկական ԽՍՀ տարածքով: 

Այս թեզը երկու պետություններում էլ արդեն դե յուրե ուժ է ստացել, քանի որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում, որը վավերացվել է երկու պետություններում, Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրվել է որպես երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի բազային սկզբունք: 

Նաև այս փաստի հաշվառումով է, որ մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետև վերը նշված կանոնակարգը արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը և սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական և առարկայական հնարավորություն կա: 

Այս համատեքստում հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանի բանակի 33-րդ տարեդարձի առիթով հայտարարել եմ, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի (սա իհարկե չի առնչվում միջազգային խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ խաղապահ զորախմբերի մասնակցությանը): 

Հետևաբար՝ Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են: 

Արդյո՞ք սպառազինվում է Հայաստանի Հանրապետությունը 

Հայաստանի Հանրապետությունը իր բանակը բարեփոխում է վերը բերված սկզբունքի շրջանակում, այսինքն՝ իր միջազգայնորեն, այդ թվում Ադրբեջանի կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Սա ընդ որում, ցանկացած երկրի միջազգայնորեն ճանաչված իրավունք է, որը վիճարկելն իսկ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: 

Արդյո՞ք Հայաստանի բանակի բարեփոխումները կապ ունեն Ադրբեջանի հետ: Եվ այո, և ոչ: 

Ոչ, որովհետև, ինչպես վերը պարզաբանեցի, Հայաստանը Ադրբեջանի դեմ ոչ մի ռազմական գործողության ծրագիր, մտադրություն, նպատակ չունի:  

Այո, որովհետև Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում: Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ: 

Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձևակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից և համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական և իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»: 

Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, և պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ և հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ: 

Լուծումներ

Այս իրադրության լուծումները դրված են սեղանին և դրանք գեներացվել են հենց Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում: Նախ՝ խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված հոդվածները հիմնավորապես լուծել են ոչ միայն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու, այլև ապագայում նման պահանջներ չներկայացնելու հարցը: Խաղաղության պայմանագրի ստորագրումը թե Հայաստանի, թե Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբևէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավարար չափով ծանրակշիռ և հասունացած է ստորագրելու համար, չնայած՝ չհամաձայնեցված երկու հոդվածների համար էլ Հայաստանի Հանրապետությունը առաջարկել է համապարփակ լուծումներ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին: 

Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին: 

Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան և միջազգային, Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան և միջազգային երկաթուղային փոխադրումներ իրականացնելու մասին և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին: 

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը բնականոն և կառուցողական աշխատում են: 

Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

Այս ամենը նշանակում է, որ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա և ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից և հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլև չի հրաժարվելու այս ճանապարհից: 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀՀ վարչապետ

Այս թեմայով

Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 19:30-ի դրո... Իրապես մեծատառով մարդ, սա մեզ համար մեծ կորու... Այսպիսի պաշտոնյաները իրենց աթոռներին են, դեռ ... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է. ա... ՔՊ-ից պահանջում ենք գնահատական տալ Անդրանիկ Ք... Նրա հոգին գնաց այնտեղ, որտեղ գեղեցկությունն ո... Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում բռնկվ... Այսօր բովանդակալից հանդիպում եմ ունեցել Անդեր... Դեղտրիկյանի նման արտիստին պետք է հուղարկավորե... Դեղտրիկյանը կարգին հայ ու լավ արտիստ էր․ հայ ... Խոշոր հրդեհ՝ հայտնի տեխսպասարկման կետերից մեկ... «Հայաստան» խմբակցությունն իր երախտագիտություն... ՀՀ ֆինանսների նախարարը և «Հայաստանի մանուկներ... Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատար... Գուգարքի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տ... Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հա... Հրդեհ` Նորապատ գյուղում Ռուբեն Վարդանյանին խոշտանգելու մասին լրագրողի... Գերիների հարցով այսօր հաջողություն չունենք, խ... Երևանը միանում է «Երկրի ժամը» համաշխարհային բ... Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ադրբեջանու... Ռազմարդյունաբերության բյուջեով ՊՆ կողմից արվո... Տուգանքները վճարելիս Հայաստանում ավելի քան 40... «Այս պահին կոնկրետ որևէ այլ որոշում չունենք».... Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզ... Հրդեհ` Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկու... Պետք է համատեղ ուժերով խորացնենք ԵՄ-Հայաստան ... Աղմուկը՝ թույլատրելի մակարդակի գերազանցմամբ, ... 59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գ... Երևանում բախվել են BMW-ն ու «Մերսեդես»-ը. վեր... Վարչապետն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը... Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրի... Թմրանյութ իրացնողների խմբերի բացահայտման առու... Լոզունգներով մեզ չեն կարող հաղթել, սաղին կհաղ... Հարցազրույց եմ տվել Հանրային հեռուստատեսությա... ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Signal մեսենջերի վրա հարձակում է ... Անմիջապես արձագանքել եմ, ապավինում եմ ՔԿ-ին. ... Սպասվում են տեղումներ Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգր... Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթաց... Տեղի են ունենում ծառայողական քննություններ. ն... 2024-ին գրանցված հանցագործությունները նվազել ... Ալեն Սիմոնյանը Քենեթ Ֆորսլունդին մանրամասներ ... Դեսպան Գևորգյանն Ուրուգվայի փոխնախագահին է նե... Կուտակումների, զորքում տեղաշարժերի մասին լուր... Ե՞րբ է սպասվում ծիրանենու ծաղկումն Արարատյան ... Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով չվերթե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանում «Արմ Սվիթ» ՍՊԸ-ի պետի մոտ հայտնաբերվ... Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ կրթության ն... Երևանում «BMW»-ն բախվել է թունելի պատին. կա վ... Ինչի՞ եք փակ մասին անցնում, Արծրուն Հովհաննիս... Հեռախոսները հավաքեք, մենակ մնա նախարարինը, կա... 13 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվե... Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվի մոտակ... Հանգիստ, վերջանա նիստը, կխոսեմ. Սուրեն Պապիկյ... Հայաստանը դարձավ Ներքին բժշկության եվրոպական ... Կրքերը թեժացան ԱԺ-ում. «Լրագրողից ներողությու... Մի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սար... Սպիտակ քաղաքի ցուցանակի մոտակայքում Mitsubish... Ովքեր և ինչպես կարող են օգտվել շրջանառության ... ՀՀ վարչապետը Նավրոզի առիթով շնորհավորական ուղ... ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանայ... Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվա... ՆԳՆ-ն հերքում է վրացական համարանիշների զանգվա... Արտաշատի մանկապատանեկան համալիր մարզադպրոցը հ... Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանութ... Երթևեկության կազմակերպման փոփոխություն Իսահակ... Աստղագուշակ՝ մարտի 21-ի համար Ձյան ծածկի բարձրությունը Լոռու մարզում տատանվ... Անահիտ Մանասյանը կարևորել է կենսաբժշկության ո... Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակվո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Սոցապնախարա՞ր, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու. «Հ... Ի՞նչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում... Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանե... Ալեսանդրո Ջիլիո Վինյային ներկայացրինք խաղաղու... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը ... Ինչո՞վ են տարբերվում Վարդանիկն ու ՔՊ-ն. «Իրավ... Լոռու մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաննե... Երկրաշարժ՝ Սպիտակի մոտ. ուժգնությունը կազմել ... ՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ... Անդրանիկ Քոչարյանը ձախողել է երկու հանձնաժողո... Լույս չի լինի. հասցեներ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում թատրոններ... Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի թմրանյու... ԱՄՆ պետդեպն անդրադարձել է Իմամօղլուի ձերբակալ... 100 նոր հաստիք ՔԿԾ-ում. կալանավորվածների և դա... ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է ... Գոլային պահերի իրացումը մեզ վստահություն տվեց... Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատ... Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են իրեղ... Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ վիրավորը ՀՀ... Հայաստանը պատասխանել է ամերիկյան ռազմական տեխ... Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատան... Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը եզրափակչում է. Ա... Գերմանիան 13 տարի անց վերաբացել է Սիրիայում դ... Ավտովթար՝ Շիրակի մարզում․ 3 վիրավորներից մեկը...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan