Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի
![](/timthumb.php?src=disc/10-02-25/68ea7eb112dc77a533ca7d8eae05018d.jpg&w=450)
Փետրվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված թաղամասի բարձրահարակ շենքերից մեկի բակում հայտնաբերել են կնոջ դի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 68-ամյա Սվետլանա Օ․-ն է, ով ըստ նախնական տեղեկություններիինքնասպանություն է գործել՝ 9-րդ հարկից ցած նետվելով։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։