Սևանա լճի մակարդակը փետրվարի 3-9-ն անցած տարվա նույն օրվա ցուցանիշից բարձր է 22 սմ-ով
![](/timthumb.php?src=disc/10-02-25/5779c32ed1a09431e0c2e057b2c6460f.jpg&w=450)
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 3-9-ը:
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.36 մ (09.02.2 5թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն խմ, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 9-ը ներառյալ՝ 2.480 մլն խմ: