Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը
![](/timthumb.php?src=disc/10-02-25/be9d6f8b5e8a0efadb7440caf25683f8.jpg&w=450)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` քննարկելու էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Պետական ու մասնավոր բժշկական խոշոր կազմակերպությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը:
Աշխատանքներ կտարվեն բժիշկների կողմից դեղատոմսի էլեկտրոնային դուրսգրման գործառույթը պատշաճ իրականացնելու համար:
Այս թեմայով նախարարն այսօր աշխատանքային հանդիպում կունենա նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: