Սպառնացել է իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը պայթեցնել, նռնակն ընկել է ձեռքից. 28-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ
![](/timthumb.php?src=disc/10-02-25/31118ab9db73aa6fae5cde888a3c284c.jpg&w=450)
Փետրվարի 9-ին` ժամը 23:20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում մեքենա է պայթել, իսկ մեքենայում մարդ կա:
«Ժամը 23:32-ին հաղորդում է ստացվել «Սևան» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը բեկորային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Սևան քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդի։
Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը «ՎԱԶ-21124» մեքենայի մեջ անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 45-ամյա կնոջ հետ և սպառնացել, որ մոտը գտնվող նռնակով կպայթեցնի նրան: Իսկ երբ փորձել է թույլ չտալ, որ կինն իջնի մեքենայից, նռնակն ընկել է ձեռքից:
Այդ ընթացքում կնոջը հաջողվել է դուրս նետվել մեքենայից, իսկ նռնակը պայթել է, ինչի հետևանքով 28-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ: