Ճշմարտությունը, որ չի ենթարկվել ռեֆլեքսիայի, այլևս ճշմարտություն չէ. վարչապետ
Ճշմարտությունը, որ չի ենթարկվել ռեֆլեքսիայի, այլևս ճշմարտություն չէ, նպատակը, որ չի ենթարկվել ռեֆլեքսիայի, ինքնանպատակ է, համոզմունքը, որ չի ենթարկվել ռեֆլեքսիայի, նախկինից մնացած տպավորություն է, իդեալը, որ չի ենթարկվել ռեֆլեքսիայի, թերի է: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ռեֆլեքսիա՝ խորհրդածության տեսակ, որի դեպքում մտածողությունն անդրադառնում է իր սեփական գործունեությանն ու բովանդակությանը, մասնավորապես՝ առարկաների մասին իր պատկերացումներին»,- հավելել է վարչապետը: