ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք օրենքների նախագծերի
![](/timthumb.php?src=disc/10-02-25/18f51ccc3812e75ede00f43d84c7ac54.jpg&w=450)
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենքների նախագծեր:
Կառավարության հեղինակած ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել և ընդունվել են տեխնիկական որոշ փոփոխությունների առաջարկություններ: Նախագծով առաջարկվում է անցում կատարել էլեկտրոնային ծանուցումների համակարգի:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի, բովանդակային փոփոխություններ չեն կատարվել: Նախագծի նպատակն է ներդաշնակություն ապահովել գործող երկու օրենքներում` նպաստելով հանրային ներդրումների կառավարման համակարգի կատարելագործմանը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կբարձրացվի ֆինանսական հաշվետվություններն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափը:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը նշել է, որ նախագծով սահմանվել են եռաստիճան տուգանքի չափեր: Նա առաջարկել է երրորդ աստիճանի տուգանքի չափը բարձրացնել` սահմանելով 4,5 մլն դրամ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ Կառավարության կողմից ընդունելի է հանձնաժողովի նախագահի առաջարկությունը: Հանձնաժողովը կողմ է քվեարկել Ծովինար Վարդանյանի ներկայացրած առաջարկությանը: