ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավան՝ քննարկելու բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակը
![](/timthumb.php?src=disc/10-02-25/a2241583b969b8390ec8d5ffb47baed3.jpg&w=450)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն առավոտյան այցելել է Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամաս՝ տեղում քննարկելու բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները:
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին՝ առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: Մեկ անձ զոհվել էր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ:
Մանրամասները՝ տեսանյութում: