Գրանցվել է 535 դեպք, որից 217-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
![](/timthumb.php?src=disc/10-02-25/c41654dff9ea06136a05202337f7ce2b.jpg&w=450)
Փետրվարի 3-9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 535 դեպք, որից 217-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 137, փլուզման՝ 4, պայթյունի՝ 3, քարաթափման, որոնողափրկարարական, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, առատ ձյան, ձնաբքի՝ 2-ական, մերկասառույցի՝ 13, թունավորման, ինքնասպանության փորձի՝ 15-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 39, կեղծ ահազանգի՝ 5, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 36, հրդեհի կեղծ կանչի՝ 33, 82 այլ դեպքեր: