Խանզադյանի անվան թիվ 174 դպրոցում 4-րդ դասարանի աշակերտի են ծեծի ենթարկել
![](/timthumb.php?src=disc/10-02-25/eb0b08261cae4183c4c27bd40b5da20f.jpg&w=450)
ArmLur.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին Ս. Խանզադյանի անվան թիվ 174 դպրոցում՝ 4Ա դասարանում համադասարանցիները ծեծի են ենթարկել իրենց դասընկերոջը:
Պարզվել է, որ դպրոցի բակում վիճաբանել են համադասարանցիները, ովքեր հարվածներ են հասցրել Մ. Միլոնյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Մ. Միլոնյանը ապտակել է Ն. Ներսիսյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Դեպքով զբաղվում է քննչական բաժինը: