Թրամփը մտադիր է 25% մաքսատուրքեր սահմանել պողպատի և ալյումինի համար
![](/timthumb.php?src=disc/10-02-25/991bc09ad15f1a016a0793b2a3f4c7e5.jpg&w=450)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է փետրվարի 10-ին 25% մաքսատուրքեր սահմանել երկիր ներմուծվող պողպատի և ալյումինի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը լրագրողներին հայտնել է նախագահական ինքնաթիռում, դեպի Նյու Օռլեան՝ Սուպերբոուլի չեմպիոնական հանդիպմանը մեկնելիս:
«25 տոկոս մաքսատուրք կլինի պողպատի համար։ Եվ ալյումինի համար՝ նույնպես», - ասել է նա։
Բացի այդ, Թրամփը հայտնել է, որ փետրվարի 11-ին կամ 12-ին մաքսատուրքեր կհայտարարի ԱՄՆ-ի առևտրային այն գործընկերների նկատմամբ, որոնց մոտ մաքսատուրքեր են գործում ամերիկյան ապրանքների նկատմամբ:
«Դրանք ուժի մեջ կմտնեն գրեթե անմիջապես», - ասել է Թրամփը՝ խոսելով առևտրային գործընկերների նկատմամբ մաքսատուրքերի մասին: