Ուշադրություն․ գործարկվելու են էլեկտրական շչակներ
![](/timthumb.php?src=disc/10-02-25/8e95d9d567289340eed69efbe7c5649b.jpg&w=450)
Փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կարբի և ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում Ուշի բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: