Ավտոմեքենան բախվել է բեռնատարին․ կան տուժածներ
![](/timthumb.php?src=disc/10-02-25/e85c5ad7031a3ea1817a1ea5976c8374.jpg&w=450)
Փետրվարի 9-ին, ժամը 22:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 1997 թ․) բախվել է կայանած «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ․ Ք․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։