Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
![](/timthumb.php?src=disc/10-02-25/46402c16a281c2cef29a1948f51d9681.jpg&w=450)
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևելյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին սպասվում են տեղումներ։