Ռոնալդուն երկարաձգել է պայմանագիրը Ալ Նասրի հետ
Պորտուգալացի 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկարաձգել է պայմանագիրը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Առաջիկայում պաշտոնապես կհայտարարվի Ռոնալդուի՝ հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Ռոնալդուն այս պահի դրությամբ կարիերայի ընթացքում խփել է 924 գոլ, որոնցից 789-ը՝ ակումբային մակարդակով, ևս 135-ը՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։