Լարված իրավիճակ՝ Երևանում. բնակիչները պահանջում են խաղահրապարակը չվերածել քարե դամբարանի
![](/timthumb.php?src=disc/09-02-25/0bed62bfe65a0206b8660cd1ba730e74.jpg&w=450)
Այսօր՝ փետրվարի 9-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Շենգավիթի վարչական շրջանի Արշակունյաց փող թիվ 30, 32 Լազոյի փողոցի թիվ 4, 6 շենքերի, Կաշեգործների փողոցի սեփական տների մեծ թվով բնակիչներ ի նշան բողոքի հերթական անգամ հավաքվել էին դեռ սովետական տարիներից նշված շենքերի և Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում ու արդարացիորեն իրենց զայրույթն էին հայտնում, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինայնը, երկար ու ձիգ շաբաթներ իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելով, առաջիկայում թույլատրելու է, որպեսզի խաղահրապարակը իրենց բոլոր խնդրանք-հորդորներին՝ բարեկարգելու փոխարեն ավիրեն ու տեղը 18-հարկանի բազմաբնակարան շենք կառուցեն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները դիմում էին Երևանի քաղաքապետին՝ հորդորելով իրենց թաղը չդարձնել քարե շինությունների հավաքատեղի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։