Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին լուրը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Известия»-ին տված մեկնաբանությունում ասել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել ՌԴ և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցի մասին տեղեկատվությունը։
The New York Post թերթը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։
«Քանի որ Վաշինգտոնի վարչակազմը ծավալում է իր աշխատանքը, կան բազմաթիվ տարբեր հաղորդակցություններ, որոնք ի հայտ են գալիս: Եվ այդ հաղորդակցություններն իրականացվում են տարբեր ուղիներով։
Եվ, իհարկե, այդ հաղորդակցությունների բազմակիության ֆոնին ես անձամբ կարող եմ ինչ-որ բան չիմանալ, ինչ-որ բանի մասին տեղյակ չլինել։ Ուստի այս դեպքում ես դա չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։