Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն են
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը շարունակում են ելույթները «Al-Beruniy» միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:
6 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր ունեն 4.5-ական միավոր:
Հայ շախմատիստներից կես միավորով հետ է մնում ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը։