Արտակարգ դեպք՝ Երևանում. վարելու ընթացքում հրդեհ է բռնկվել «Kia»-ում
![](/timthumb.php?src=disc/09-02-25/b97d965e7fa24c71e5e7901e5987d3b3.jpg&w=450)
Այսօր՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45-ի սահմաններում Գյուրջյան փողոցի 11/4 հասցեի դիմաց հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 66-ամյա Գագիկ Պողոսյանի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը պարեկներին և հրշեջներին հայտնել է, որ ավտոմեքենայում կրակը բռնկվել է, երբ ինքն այն վարելիս է եղել։